երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Վենետիկի հանձնաժողովը պետք է պատասխանի որոշ հարցերի. Փաշինյան

Վենետիկի հանձնաժողովը պետք է պատասխանի որոշ հարցերի. Փաշինյան

Հանրային հեռուստաընկերության եթերում այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Պետրոս Ղազարյանի այն հարցին, թե ինչու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ չեն ցանկանում լսել Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական կարծիքը:

Փաշինյանը, մասնավորապես, նշեց. «Ես Գերմանիա կատարած վերջին այցի ընթացքում այս իրավիճակի վերաբերյալ քննարկումներ եմ ունեցել բազմաթիվ գործընկերների հետ, և նրանք զարմացաած են, որ ՀՀ-ում այդ տրանսֆորամցիայի շրջանում այդպիսի պրոցեսներ են տեղի ունեցել:


Ես չեմ ուզում թաքցել, որ եվրոպացի գործընկերների ուշադրությանն եմ  ներկայացրել այն, որ էս ողջ պրոցեսը,, որ, ըստ էության, իրավունքի չարաշահման հստակ դեպքի հետ գործ ունենք ՝ կապված էս տրանսֆորմացիոն երևույթի հետ, Վենետիկի հանձնաժողովի ներքո է եղել, և ես կարծում եմ, որ մինչև մենք այդ հարցին անդրադառնանք, Վենետիկի հանձնաժողովը պետք է պատասխանի որոշ հարցերի, այդ թվում՝ եվրոպացի մեր գործընկերները»:

Վարչապետը նաև ասաց, որ այդ հարցն իրենք կքննարկեն, և այժմ էլ  իվրոպական ինստիտուտների հետ քննարկումների մեջ են՝ հասկանալու համար, թե ինչպես են մոտենալու խնդրին:

  • Կիսվել: