շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Վազգեն Մանուկյանը՝ Մակունցի՝ ԱՄՆ դեսպան նշանակվելու մասին

Վազգեն Մանուկյանը՝ Մակունցի՝ ԱՄՆ դեսպան նշանակվելու մասին

Թերթում կարդացի, որ Բայդենը խոստացել է մեր ազգային կազմակերպություններին, թե կընդունի ցեղասպանության հարցը, դրանից միանգամից հետո այստեղից մի երկրորդական աղջկա նշանակում են ԱՄՆ-ում դեսպան: Այս մասին Արարատում հայտարարել է «Հայրենիքի փրկության խորհուրդ»-ի վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։

Ըստ նրա՝ Մակունցին հատուկ ուղարկում են, որպեսզի Բայդենն այդպիսի բան չանի:

«Ցանկացած ազգայինը, ցանկացած հարցը, որը խզում է առաջացնում մեր ու Թուրքիայի մեջ, դեմ է այս իշխանության քաղաքականությանը»,-նշեց նա:

Մանուկյանի համար հարցական է, թե ինչու ժողովուրդը ոտքի չի կանգնում, սակայն վստահ է, որ կկանգնեցնեն, խաղաղ չփոխեն իշխանությունները, զոռով կանեն, բայց փոխելու են:

  • Կիսվել: