Վազգեն Մանուկյանն ու իր քաղաքական ուժը չեն մասնակցելու ԱԺ արտահերթ ընտրություններին. Վանեցյան
՛՛Հայրենիքի փրկության շարժումը՛՛ որպես վարչապետի միասնական թեկնածու առաջադրել է մեր երկրի անկախության ակունքներում կանգնած Վազգեն Մանուկյանի թեկնածությունը: Նա լինելու է ապակուսակցական, վերկուսակցական վարչապետ: Այս մասին այսօր Ազատության հրապարակում վարչապետ Նիկոլ փաշինյանի հրաժարականի պահանջով կազմակերպված հանրահավաքի ամանակ ասաց ՛՛Հայրենիք՛՛ կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:
Նա նշեց, որ Մանուկյանի՝ որպես անցումային կառավարության ղեկավարի խնդիրն է լինելու հակաճգնաժամային կառավարումն ու երկիրը արտահերթ խորհրդարանական ընտրություններին նախապատրաստելը:
՛՛Այս հարցում մեզ հաջողվել է գտնել Հայաստանի համար աննախադեպ բանաձեւ՝ Վազգեն Մանուկյանն ու իր քաղաքական ուժը չեն մասնակցելու ԱԺ արտահերթ ընտրություններին: Այսպիսով՝ ՀՀ պատմության մեջ առաջին անգամ ազատ ու անկախ ընտրությունների երաշխավորը լինելու է սուբյեկտ, որն անձնական և կուսակցական շահ չի հետապնդելու՛՛,-ասաց Վանեցյանը: