երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Վազգեն Մանուկյանի ղեկավարած Հանրային խորհուրդը ի սկզբանե անիմաստ կառույց է եղել. Ալեն Սիմոնյան

Վազգեն Մանուկյանի ղեկավարած Հանրային խորհուրդը ի սկզբանե անիմաստ կառույց է եղել. Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը չի կարող ասել, թե ինչ պատասխան կտա վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի նամակին՝ Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից Վազգեն Մանուկյանին պաշտոնանկ անելու մասին:

«Ժամկետի առումով հնարավոր չէ նրան պաշտոնից ազատել. Նրա պաշտոնավարման մեկ տարին ապրիլին է լրանում: Ես տեսնում եմ պարոն Մանուկյանը տարբեր հարցազրույցներում քննադատում է իշխանություններին, թող ինքը որոշի մնո՞ւմ է աշխատի նրանց հետ, թե՞ ոչ», -այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահը: Ալեն Սիմոնյանի խոսքով, Մանուկյանի ղեկավարած Հանրային խորհուրդը ի սկզբանե անիմաստ կառույց է եղել, ստեղծվել է Վազգեն Մանուկյանին գործով ապահովելու համար:

«Սերժ Սարգսյանն այդպիսի սովորություն ուներ չէ՞ որպեսզի որևէ մեկին լռեցներ պաշտոն էր հնարում նրա համար: Ես անձամբ աննպատակահարմար եմ համարում նման կառույց ունենալը», հայտարարեց Սիմոնյանը՝ նկատելով, որ դա իր կարծիքն է և այդ կառույցից հրաժարվելու հարց իշխանական կուլիսներում չի քննարկվել:

  • Կիսվել: