շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Վատ չէր լինի, որ Վանեցյանը գնահատեր ԱԱԾ-ի գործունեությունն իր ծառայության ընթացքում. Արմեն Խաչատրյան

Վատ չէր լինի, որ Վանեցյանը գնահատեր ԱԱԾ-ի գործունեությունն իր ծառայության ընթացքում. Արմեն Խաչատրյան

Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն անդրադարձավ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությանը, թե գործող իշխանության ապաշնորհ քաղաքականության հետեւանքով ոստիկանությունը որպես իրավապահ մարմին գոյություն չունի:

 Այս առնչությամբ պատգամավորն ասաց, որ Արթուր Վանեցյանը եղել է ԱԱԾ տնօրենը եւ իր գործառույթներով պայմանավորված՝ կարող էր այդպիսի խնդիրները վերլուծել, առաջ քաշել:

Խաչատրյանը, մասնավորապես, նշեց. «Եթե ժամանակին այդպիսի բան է եղել, ինչո՞ւ Վանեցյանը դա չի արել: Եվ թող նշի, թե որ մի կոնկրետ ապաշնորհ գործողությունների հետեւանքով է, որ այսօր ոստիկանություն չունենք:

Այսօրվա հանրային կառավարման մի կարեւորագույն բեռը  ոստիկանության վրա է, ուղղակի կանխարգելման աշխատանքները երբեմն անշնորհակալ են մնում: Մենք չենք իմանում, թե ինչպեր կարող էին լինել, որոնք չեն եղել, կանխարգելվել են: Ոստիկանությունն իր ծառայությունն իրականացնում է բավարար մակարդակով: Ոստիկանությունն այսօր զարգացում է ապրում, կա ռազմավարական զարգացման ծրագիրը: Եթե վանեցյանը նման բան է ասում, ապա որտեղից հայտնվեց այդ ռազմավարական զարգացման ծրագիրը, եւ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ հրատապ միջոցառումներ են ձեռնարկվում, որպեսզի այդ բարեփոխումները հնարավորինս արագ հասնեն իրենց ավարտին:

Վանեցյանը, լինելով ԱԱԾ տնօրեն, վատ չէր լինի, որ գնահատական տար ընդհանրապես իր ծառայության ընթացքում այդ ծառայության գործունեությանը, ինչպես է ինքը կառավարել, ինչ արդյունքներ են ունեցել, որից հանրությունը դժգոհ է»,-ասաց Արմեն Խաչատրյանը:

  • Կիսվել: