հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Վաշինգտոնյան փաստաթղթի բոլոր կետերը վերաբերվում են և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին. Հակոբ Արշակյան

Վաշինգտոնյան փաստաթղթի բոլոր կետերը վերաբերվում են և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին. Հակոբ Արշակյան

Խորհրդարանում ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանն իր ելությում արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավորների ելույթներին:

«Դուք ինչ-որ տերմինալոգիայով՝ ապիկար, անճար և այլն փորձում եք  խոսակցությունը շեղել, բայց ուզում եմ ասել՝ անճարն էլ եք դուք, ապիկարն էլ եք դուք, մեր պետության բանակի թալանչիներն էլ եք դուք:

Երբ կոալիցիայում ձեր գործընկերները թալանում էին, դուք ասում էիք՝ մենք ընդամենը փոքրամասնություն ունենք, մենք ինչպե՞ս կարող ենք ազդել, որ բանակում կոռուպցիա չլինի: Դուք եք բանակում փողով ազատվելու «կուլտուրան» ներդրել, Սևանի ափին առանձնատներ կառուցողները ձեր կողքն են նստած: Նման շատ բաներ կարող եմ ասել, բայց չեմ ուզում ասել»,- ասաց նա:

Անդրադառնալով ընդդիմադիրների՝ վաշինգտոնյան փաստաթղթերին ուղղված քննադատություններին, Արշակյանն ասաց՝ ամբողջ փաստաթուղթը հիմնված է փոխադարձության սկզբունքի վրա:

«Այնտեղ կետ չկա, որը փոխադարձության սկզբունքի վրա հիմնված չլինի, այսինքն որը վերաբերվի միայն Հայաստանին, բոլոր կետերը վերաբերվում են և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին, և դա ֆիքսված է առանձին կետով նույն փաստաթղթի մեջ: Եթե դուք դա չեք տեսնում, այդ կետը կհանենք, հատուկ ձեզ նորից ցույց կտանք, դա հրապարակված է, բոլորը կարող են տեսնել»,- շեշտեց նա։

  • Կիսվել: