ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Վաշինգտոնյան հայտարարությունը վերահաստատում է կողմերի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավասության նկատմամբ հարգանքի սկզբունքները. Զախարովա

Վաշինգտոնյան հայտարարությունը վերահաստատում է կողմերի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավասության նկատմամբ հարգանքի սկզբունքները. Զախարովա

Այսօր ճեպազրույցի ժամանակ Ռուսաստանի Արտաքին գոծերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունները:

Նա, մասնավորապես, նշել է. «Վաշինգտոնյան համատեղ հայտարարությունը վերահաստատում է կողմերի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավասության նկատմամբ հարգանքի սկզբունքները, որոնց հիման վրա նախատեսվում է երկու հանրապետության միջև կառուցել հաղորդակցություններ: Սրանք հենց այն հիմնարար դրույթներն են, որոնք համաձայնեցվել են դեռ երկու տարի առաջ: Միևնույն ժամանակ պետք է նշեմ, որ Թրամփի ուղու վերաբերյալ մանրամասներ դեռ չունենք»:

Զախարովան անդրադարձել է Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրին և նշել, որ ռուսական կողմը մեծ նշանակություն է տալիս այդ փաստաթղթին։

«Բազմիցս կրկնել ենք, որ պատրաստ ենք լուրջ զրույցի հայկական կողմի հետ՝ արդիականացնելու մեր համաձայնությունները և պայմանագրային պարտավորությունները։ Համաձայնագրում առանձին տեղ է հատկացված առևտրատնտեսական հարաբերությունների ամրապնդմանը, մասնավորապես՝ խոսքը տնտեսական ինտեգրման հետևողական խորացման մասին է»,-ասել է նա:

  • Կիսվել: