հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում նախատեսված չէ. ԱԳՆ

Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում նախատեսված չէ. ԱԳՆ

Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում նախատեսված չէ։ Այս մասին լրատվամիջոցներին է հայտնել ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 9-10-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վաշինգտոնում։ Միրզոյանը կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը և կազմակերպության 75-ամյակին նվիրված հարակից միջոցառումներին։ Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ։

Գագաթնաժողովին հրավիրված է նաև Ադրբեջանը։

  • Կիսվել: