երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վաշինգտոնում, Բրյուսելում ու Մոսկվայում հանդիպումներից հետո զգուշավոր լավատեսություն է առաջացել խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների մասով. Միրզոյան

Վաշինգտոնում, Բրյուսելում ու Մոսկվայում հանդիպումներից հետո զգուշավոր լավատեսություն է առաջացել խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների մասով. Միրզոյան

Վաշինգտոնում, Բրյուսելում եւ Մոսկվայում հանդիպումներից հետո հայկական կողմի մոտ զգուշավոր լավատեսություն է առաջացել խաղաղության համաձայնագրի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների մասով։ Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Բոլոր հանդիպումների ընթացքում տեղի են ունեցել հանգամանալից, փոխադարձ ըմբռնմանն ուղղված բանակցություններ։ Սա էլ լավատեսության առիթ է տալիս՛՛:

Միրզոյանի խոսքով՝ բանակցությունների ընթացքում հարցերը բաժանվել են երկու կատեգորիայի՝ հիմնարար եւ կենսական, լրացնող կամ հարակից։ Նրա խոսքով՝ Երեւանն ու Բաքուն երկրորդ խմբի մի շարք հարցերի շուրջ ըմբռնում ունեն։ Սակայն կան տարաձայնություններ կենսական հարցերի շուրջ։

՛՛Մեծ հաշվով ոչինչ դեռ համաձայնեցված չէ։ Մենք ենթադրում ենք, որ կշարունակենք բանակցությունները։ Համենայնդեպս այնքան ժամանակ, քանի դեռ չենք համաձայնեցրել՛՛,-հավելեց ԱԳ նախարարը:

 

  • Կիսվել: