չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Վարդենիսի համայնքի ղեկավար ընտրված «Ահարոն Խաչատրյան» դաշինքի առաջնորդի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունվարի 4-ին

Վարդենիսի համայնքի ղեկավար ընտրված «Ահարոն Խաչատրյան» դաշինքի առաջնորդի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունվարի 4-ին

Վարդենիսի համայնքի ղեկավար ընտրված «Ահարոն Խաչատրյան» դաշինքի առաջնորդ Ահարոն Խաչատրյանի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունվարի 4-ին: Այս մասին որոշում կայացեց այսօր ավագանու նիստում։

Նշենք, որ ավելի վաղ Վարդենիս քաղաքի ավագանու ընդդիմադիր ներկայացուցիչները նիստ էին հրավիրել և 14 կողմ ձայնով համայնքապետ ընտրել նույնանուն դաշինքի թեկնածու Ահարոն Խաչատրյանին:

Հիշեցնենք, որ Վարդենիսի ավագանու անդրանիկ նիստը սկսվելուց առաջ Վարդենիսի քաղաքապետի պաշտոնակատար Արամ Մելքոնյանի և «Ահարոն Խաչատրյան» դաշինքի անդամ Կարեն Մկրտչյանի միջև վիճաբանություն եղավ: Մելքոնյանը Մկրտչյանից պահանջեց լքել շենքը՝ նրան մեղադրելով հակաօրինական գործողությունների մեջ։
 
Վեճին միջամտեցին ոստիկանները, որոնք բերման ենթարկեցին ավագանու 2 ներկայացուցչի։ Այսպիսով` խորհրդի առաջին նիստը տապալվեց։ Ավելի ուշ գումարվեց նոր նիստ և համայնքի ղեկավար ընտրվեց ավագանու ընդդիմադիր թևի ներկայացուցիչը։
 

  • Կիսվել: