երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վարդենիսի ավագանու ընդդիմադիր անդամները համայնքի ղեկավար ընտրեցին

Վարդենիսի ավագանու ընդդիմադիր անդամները համայնքի ղեկավար ընտրեցին

Վարդենիսի ավագանու ընդդիմադիր անդամները առանց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մասնակցության այսօր քվեարկություն կատարեցին եւ համայնքի ղեկավար ընտրեցին Ահարոն Խաչատրյանին:

Նշենք, որ այսօր Վարդենիսի ավագանու անդրանիկ նիստն էր, սկզբում քվորում ապահովվեց, սակայն միջադեպ եղավ համայնքապետի պաշտոնակատարի, Քավագանու ՔՊ-ական անդամ Արամ Մելքոնյանի եւ «Ահարոն Խաչատրյան» դաշինքի անդամների միջեւ, որից հետո ոստիկանություն հրավիրվեց, փորձեցին բերման ենթարկել «Ահարոն Խաչատրյան» դաշինքի անդամներին:

  • Կիսվել: