կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
«Շառը մի գցի ինձ վրա»․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Հայկ Մարությանին

«Շառը մի գցի ինձ վրա»․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Հայկ Մարությանին

Հայկ Մարությանը եթե ժամանակին համաձայնվեր այդ մի վարչությունը մեզ տար, համաձայնության կգայինք եւ այս իրավիճակը չէր ստեղծվի: Այս մասին հայտարարել է «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը՝ արձագանքելով Ազգային առաջընթաց կուսակցության քաղաքապետի թեկածու Հայկ Մարությանի հայտարարությանը:

Վարդան Ղուկասյանի պայմանով՝ «Հանրային ձայն»-ը կարող է բոյկոտել նիստը միայն այն պայմանով, եթե Հայկ Մարությանը և Անդրանիկ Թևանյանը հրապարակային պայմանագիր կնքեն իր հետ, որ Երևան քաղաքի յուրաքանչյուր երրորդ թաղապետը պետք է իր թեկնածուն լինի․

«Եթե առաջ միայն վարչության պետ էի ուզում, հիմա յուրաքանչյուր երրորրդը իմն է: Նստի, ինձ հետ ստորագրի, որ նիստը բոյկոտեմ: Շառը մի գցի ինձ վրա, եթե դու ժամանակին ասում էիր այո, Արտակ Գալստյանն էլ մանդատը վայր կդներ, Ուրխանյանն էլ: Ունես 10 օր, կգաս, կնստես մեկ երրորդը կտաս ինձ, կբոյկոտեմ»,-ասաց նա:

Նշենք, որ «Մայր Հայաստան» դաշինքն ու «Ազգային առաջընթաց» կուսակցության կողմից քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հայտարարել են, որ կբոյկոտեն ավագանու նիստը, քանի որ հնարավոր չէ 31 ավագանու անդամով ընտրել ընդդիմադիր թեկնածու, իսկ ավագանու նիստը բոյկոտելու դեպքում քաղաքապետ չի  ընտրվի եւ նոր ընտրություններ տեղի կունենան:

  • Կիսվել: