չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Վարդան Այվազյանը կարծում է, որ ընդդիմության հանրահավաքների  մասնակցելու  համար են իրեն մեղադրան առաջադրել

Վարդան Այվազյանը կարծում է, որ ընդդիմության հանրահավաքների  մասնակցելու համար են իրեն մեղադրան առաջադրել

ՀՀԿ-ական նախկին  պատգամավոր Վարդան Այազյանը կարծում է, որ ընդդիմության հանրահավաքների  մասնակցելն է իրեն մեղադրանք առաջադրելու բուն պատճառը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նա։

«Բոլորի համար հասկանալի է, որ քաղաքական պատվերի շրջանակներում է ինձ առաջադրված մեղադրանքը։ Ես ցավում եմ,որ մեր իրավապահ համակարգի ներկայացուցիչները  նմանատիպ հոդվածներով ողողել են իրավական դաշտը»,-  նշեց Այվազյանը։ 

Նշենք, որ ԱԱԾ-ն հարուցված քրեական գործով Վարդան Այվազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր. օր. 300.1 հոդվածի առաջին մասով` իշխանության յուրացման համար։

Ըստ նախկին պատգամավորի՝ այդ գիշեր հրապարակում մարդիկ կային, որ նույնիսկ իրեն չեն ցանկացել տեսնել, մինչդեռ այսօր իրեն մեղադրում են այդ ամենը կազմակերպելու մեջ։

Այվազյանի խոսքով պետական կառավարման համակարգի ամբողջական պարալիզացված իրավիճակ է։

«Սա իրականում մղձավանջ է, պետք է կանգնենք, սևեր-սպիտակներ բաժանումը պետք է վերանա, ժողովուրդը պետք է միավորվի, մենք գնում ենք դեպի անդունդ։ Պարտվելն էլ է մարդու համար, բայց բոլոր դեպքերում դու պետք է չկորցնես քո արժանապատվությունը, ամենավերջին խոսքերը լսում ենք ազգի ու վարչապետի հասցեին, զրո պատասխան»,-ասում է Այվազյանը։

  • Կիսվել: