երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Վարչապետը Շվեյցարիայի նախկին նախագահի հետ քննարկել է Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Վարչապետը Շվեյցարիայի նախկին նախագահի հետ քննարկել է Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Շվեյցարիայի Համադաշնության նախկին նախագահ Միշելին Կալմի-Ռեհյին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների շուրջ:

Վարչապետն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, հայ-ադրբեջանական, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ կապված հայկական կողմի դիրքորոշումներին:

Կարևորվել է տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: