ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Վարչապետը տիկնոջ հետ Թիենծինից ժամանել է Պեկին

Վարչապետը տիկնոջ հետ Թիենծինից ժամանել է Պեկին

Աշխատանքային այցով Չինաստանում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ, Թիենծին քաղաքից գնացքով ուղևորվել է մայրաքաղաք Պեկին, որտեղ սեպտեմբերի 3-ին կմասնակցի Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին նվիրված շքերթին, հանդիպում կունենա ՉԺՀ փոխնախագահ Հան Ճենի հետ:

Վարչապետին և տիկնոջը Թիենծինից ճանապարհել է փոխքաղաքապետ Վան Սյուֆենգը, իսկ Պեկինում ՀՀ կառավարական պատվիրակությանը դիմավորել է Պեկինի Ազգային քաղաքական խորհրդակցական խորհրդի փոխնախագահ Յան Ինը:

  • Կիսվել: