հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Վարչապետը Սլովենիայի նախագահին է ներկայացրել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները

Վարչապետը Սլովենիայի նախագահին է ներկայացրել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում, հանդիպում է ունեցել Սլովենիայի նախագահ Բորութ Պահորի հետ:

Վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված լայնածավալ ագրեսիային: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ 36 բնակավայրերի թիրախավորման փաստը, ինչի հետևանքով հայկական կողմն ունի զոհեր ու վիրավորներ, այդ թվում` քաղաքացիական անձանց շրջանում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ադրբեջանական գործողությունների դատապարտման, ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների անհապաղ դուրսբերման ուղղությամբ միջազգային հանրության համարժեք արձագ? ?նքի կարևորությունը:

Սլովենիայի նախագահը մտահոգություն է հայտնել տեղի ունեցած դեպքերի առնչությամբ և կարևորել տարածաշրջանային խնդիրների` բանակցային եղանակով կարգավորման անհրաժեշտությունը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-սլովենական հարաբերությունների հետագա զարգացման, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի շուրջ:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: