ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին Ռոշ Հաշանայի առթիվ

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին Ռոշ Հաշանայի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին հրեական նոր տարվա՝ Ռոշ Հաշանայի կապակցությամբ:

Ուղերձում նշված է.

«Հայաստանի հրեական համայնքի հարգելի ներկայացուցիչներ,
Սիրելի հայրենակիցներ,

Այսօր Հայաստանում և ողջ աշխարհում բնակվող բոլոր հրեական ընտանիքները նշում են հնադարյա ավանդական տոնը՝ Նոր տարվա գալուստը, որը հրեաների համար խորհրդանշում է բարոյական մաքրությունն ու կատարելագործումը:

Շնորհավորում եմ Հայաստանի ողջ հրեական համայնքին Ռոշ Հաշանա տոնի կապակցությամբ, մաղթում՝ խաղաղություն, երջանկություն, սեր և ուրախ տոնական օրեր»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: