երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության վարչապետ Ֆամ Մին Չինին՝ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

«Ձերդ Գերազանցություն,  

Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ` Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ 

Հայաստանը կարևորում է Վիետնամի հետ գործընկերային հարաբերությունները, որոնք հիմնված են բարեկամության և բարի կամքի վրա։ 

Վստահ եմ, որ վարչապետի պաշտոնում Ձեր պաշտոնավարման ընթացքում Հայաստանի և Վիետնամի միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ընդլայնվել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում՝ ի շահ մեր երկու ժողովուրդների և պետությունների։  

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Վիետնամի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և առաջընթաց», - ասված է ՀՀ վարչապետի ուղերձում։

  • Կիսվել: