շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

Վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 8-9-ը պաշտոնական այց կկատարի Վրաստան: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վաչապետի մամուլի ծառայությունը։

Այցի շրջանակում Հայաստանի վարչապետը հանդիպումներ կունենա Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ:

Նախատեսվում են հայ-վրացական բարձր մակարդակի բանակցություններ, որից հետո Հայաստանի և Վրաստանի վարչապետները հանդես կգան զանգվածային լրատվության միջոցների համար հայտարարություններով:

Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը նաև հարգանքի տուրք կմատուցի Թբիլիսիի «Հերոսների» հրապարակում:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: