երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Վարչապետը որոշում է ստորագրել

Վարչապետը որոշում է ստորագրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ի եւ Եվրամիության էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի, կլիմայի գործողության եւ քաղաքացիական պաշտպանության հարցերով ենթակոմիտեի յոթերորդ նիստի անցկացման ծախսերի մասին որոշում է ստորագրել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջից։

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասին՝

1. 2020 թվականի մարտի 11-12-ը Երեւանում անցկացվող՝ Հայաստանի Հանրապետության եւ Եվրամիության էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի, կլիմայի գործողության եւ քաղաքացիական պաշտպանության հարցերով ենթակոմիտեի յոթերորդ նիստի կազմակերպման ու անցկացման հետ կապված ծախսերը՝ 860.000 (ութ հարյուր վաթսուն հազար) դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ներկայացրած հաշվետվությունների»,-ասված է որոշման մեջ:

  • Կիսվել: