կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վարչապետը մտավախություն ունի, որ «Իմ քայլի» պատգամավորները կընտրեն ընդդիմադիր թեկնածուի. պատգամավոր

Վարչապետը մտավախություն ունի, որ «Իմ քայլի» պատգամավորները կընտրեն ընդդիմադիր թեկնածուի. պատգամավոր

Հայաստանի վարչապետը մտավախություն ունի, որ «Իմ քայլը» դաշինքի խմբակցության որոշ պատգամավորներ կարող են վարչապետի պաշտոնում ընտրել ընդդիմադիր թեկնածուի, եթե նա առաջադրվի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

Պատգամավորի խոսքով՝ Փաշինյանը մշտապես վախ է զգացել, որ խորհրդարանում ընդդիմադիր ուժերը կարող են վարչապետի թեկնածու առաջադրել, որը եւ կարող է ընտրվել նրա փոխարեն:

«Նա փորձում է այս վտանգներն առավելագույնս չեզոքացնել: Հուշագիրը, որ մեզ առաջարկվել է, հենց այն մասին էր, որ մենք մեր թեկնածուին առաջադրելու հնարավորություն չունենայինք»,- հիշեցրեց Սամսոնյանը՝ նշելով, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության պատգամավորների հետ քննարկումներ չեն անցկացվել:

  • Կիսվել: