ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վարչապետը մի շարք կարևոր տեղեկություններ հայտնեց կորոնավիրուսի և երկրում արտակարգ դրություն հայտարարելու մասին

Վարչապետը մի շարք կարևոր տեղեկություններ հայտնեց կորոնավիրուսի և երկրում արտակարգ դրություն հայտարարելու մասին

Այս պահի դրությամբ Հայաստանում մորոնավիրուսի 52 դեպք է արձանագրվել, որից 32-ը կապված են Էջմիածնի հետ, իսկ 11-ը արտադրամասի հետ, որի մասին արդեն խոսել ենք: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«52 դեպքերից թոքաբորբ են տանում երկու քաղաքացի եւ նախարարությունը երաշխավորում է, որ նրան բուժվում են եւ բուժվելու են: Նրանցից մեկի մոտ ջերմաստիճանն այսօր առավոտյան 36,8 է եղել, մյուսինը 37»,-ասաց Փաշինյանը և հավելեց, որ մեծ մասի ջերմությունը  370-ից չի բարձրացել, 1-2-ի մոտ կա ջերմություն, որից ամենաբարձրը 37,80 է եղել առավոտյան:

Նա նաև պարզաբանեց, թե ինչու են երեկ դեպքերն այդքան շատացել․ «Առողջապահության նախարարությունը որոշել է մեկուսացած անձանց թեստ անել: Այդ թեստերից 7-ը հաստատվել են: Ընդ որում, այդ 7 անձինք որեւէ ախտանշան չեն ունեել: Այս տեղեկությունները կարեւոր են կորոնավիրուսի մասին մեր իմացության աստիճանը բարձրացնելու համար»,- տեղեկացրեց վարչապետը։

Ըստ նրա՝ կորոնավիրուսը այնքան սարսափելի չէ, որքան իր մասին ընդունված է ասել, եթե խոսքը վերաբերում է 70 տարիքից ցածր եւ խրոնիկ հիվանդություն չունեցող անձանց։ Ինչ վերաբերվում է Ծաղկաձորում  մեկուսացված քաղաքացիներին, վարչապետի խոսքով, նրանց մոտ ոչ մի ախտանշան չկա։

«Այո, նրանցից 7-ի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, բայց նրանց մեծ մասը ոչ մի բուժում չի ստանում, բացի երկու թոքաբորբով հիվանդներից, որոնք բուժվում են թոքաբորբից: Մենք պետք է մեր քաղաքացիական գիտակցության աստիճանն այնքան բարձրացնենք, որ մեզնից յուրաքանչյուրը հասկանա, որ կորոնավիրուսով կարող է վարակվել այնպես, ինչպես տարվա մեջ 1-2 անգամ վարակվում ենք գրիպով,- ասաց նա։

Խոսելով արտակարգ դրություն հայտարարելու մասին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Չնայած արտակարգ դրություն է հայտարարվել, ամենաարդյունավետ միջոցը ոչ թե տների դիմաց ոստիկանական ուժեր դնելն է, այլ իրար հետ պայմանավորվելը, որ կանոնների նկատմամբ ավելի մեծ կարգապահությամբ ենք գործելու։ Եթե այդպես անենք, կորոնավիրուսային իրավիճակը եւ լարվածությունը անմիջապես կընկնի: Կորոնավիրուսը մեզ համար ընթանում է որպես սովորական վիրուսային հիվանդություն»։

  • Կիսվել: