շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վարչապետը հրաժարական տվեց

Վարչապետը հրաժարական տվեց

Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց ՀՀ վարչապետի պաշտոնից: Այս մասին նա հայտնեց իր այսօրվա ուղերձում:

«Ես հրաժարական եմ տալիս քաղաքացու օրը, եւ սա խորհրդանիշն է այն բանի, որ ժողովրդից ստացած իշխանությունը, վերադարձնում ենք ժողովրդին»,-ասաց նա։

ՀՀ գործող Սահմանադրությամբ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը հնարավոր է այն պարագայում, երբ վարչապետը հրաժարական է տալիս, և խորհրդարանը 2 անգամ վարչապետ չի ընտրում։ Սրանից հետո Ազգային ժողովն իրավունքի ուժով համարվում է արձակված, և տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

«Հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշումը կյանքի կոչելու համար այսօր ես հրաժարական եմ տալիս ՀՀ վարչապետի պաշտոնից»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: