կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վարչապետը հանձնարարել է սկսել թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարության մշակումը

Վարչապետը հանձնարարել է սկսել թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարության մշակումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացել է խորհրդակցություն՝ Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության, դրանց դեմ պայքարի և առկա խնդիրների վերաբերյալ:

Ինչպես   տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետին ներկայացվել են վերոնշյալ թեմայի առնչությամբ կատարված ուսումնասիրության արդյունքները, որում անդրադարձ է արվում թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված իրավիճակին, դրանց տարածվածությանը, դեպքերի հայտնաբերելիությանը, բացահայտման վիճակագրությանը և այլն: Քննարկվել են պետական քաղաքականության շրջանակում իրականացվող վերահսկողական միջոցառումներն ու քայլերը:

Ըստ աղբյուրի՝ ՀՀ կառավարության ղեկավարը կարևորել է այս ոլորտում ռազմավարության մշակումը և հանձնարարել սկսել այդ ուղղությամբ աշխատանքները:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: