երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Վարչապետը անձամբ կխոսի այսպես կոչված «հեղափոխության պահապանների» մասին. Խոսնակ

Վարչապետը անձամբ կխոսի այսպես կոչված «հեղափոխության պահապանների» մասին. Խոսնակ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր «Այո»-ի քարոզարշավի շրջանակներում անձամբ կխոսի այսպես կոչված «հեղափոխության պահապանների» գործողությունների մասին, InfoPort.am-ին ասաց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գրիգորյանը:

«Վարչապետն անձամբ կարձագանքի այդ տեսանյութին: Ես այս պահին որևէ բան չեմ կարող ասել, քանի որ նա ցանկացել է անձամ խոսել դրա մասին», -հավելեց խոսնակը:

Նշենք, որ համացանցում տեսանյութ է տարածվում «Հեղափոխության պահապաններ» գրառմամբ տարբերանշանով, որտեղ երևում է՝ ինչպես է մարդկանց մի խումբ քաղաքացու նկատմամբ ապօրինի գործողություններ թույլ տալիս: Այդ անձինք ճնշում են գործադրում քաղաքացու նկատմամբ՝ պահանջելով ներողություն խնդրել վարչապետին հայհոյելու համար։

Տեսանյութում այդ անձանց գործողությունները քննադատել են տարբեր հասարակական գործիչներ: Ոստիկանությունից InfoPort.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրել էին, որ ուսումնասիրում են տեսանյութը:

  • Կիսվել: