երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Վարչապետն ընտանիքով կմեկնի Ծաղկաձոր

Վարչապետն ընտանիքով կմեկնի Ծաղկաձոր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտանիքով այս երեկո կմեկնի Ծաղկաձոր։

«Ընտանիքով որոշեցինք այս երեկոն անցկացնել Ծաղկաձորում: Նաեւ կգիշերենք հյուրանոցներից որեւէ մեկում»,- գրել է նա ֆեյսբուքում։

Հիշեցնենք, որ Ծաղկաձորի "Գոլդեն Փելըս" հյուրանոցում են հանգրվենալե Երևան-Թեհրան հատուկ չվերթի 30 ուղևորները, որոնք 14 օր գտնվելու են կարանտինում։  

Նշենք, որ այս գիշեր Հայաստանում հաստատվեց կորոնավիրուսի առաջին դեպքը։ Դա Իրանից Հայաստան եկած ՀՀ 29-ամյա քաղաքացի էր։ Նրա կնոջ մոտ դեռևս վիրուսը չի հայտնաբերվել։ 

  • Կիսվել: