ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Վարչապետն ու ԱԺ նախագահը հանդիպել են Գորիսի Ակներ և Վերիշեն բնակավայրերի դպրոցականների հետ

Վարչապետն ու ԱԺ նախագահը հանդիպել են Գորիսի Ակներ և Վերիշեն բնակավայրերի դպրոցականների հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ու պատգամավոր Արմեն Խաչատրյանը մայիսի 19-ին հանդիպել են ճանաչողական այցով խորհրդարանում գտնվող ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Ակներ և Վերիշեն բնակավայրերի դպրոցների սաների ու ուսուցիչների հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը:

 

Հարցուպատասխանի ձևաչափում աշակերտները բարձրացրել են մեր երկրի արտաքին ու ներքին քաղաքական օրակարգին, սահմանային անվտանգությանը, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, խաղաղությանը միտված քայլերին, տնտեսական ու կրթական բարեփոխումներին վերաբերող և այլ հարցեր:

  • Կիսվել: