ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վարչապետն այցելել է վերակենդանացման բաժանմունքում գտնվող գյումրեցի աղջնակին

Վարչապետն այցելել է վերակենդանացման բաժանմունքում գտնվող գյումրեցի աղջնակին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելության է գնացել «Սուրբ Աստվածամայր»բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող 13-ամյա գյումրեցի Նազելի Խաչատրյանին։

«Շատերս ենք ցավում այս աղջնակի եւ նրա սպանված մայրիկի համար, բայց եկեք ի վերջո խոստովանենք, որ այս աղջնակն ու նրա մայրը զոհ են նաեւ այն մտայնության, թե բռնությունն ընդհանրապես եւ կանանց նկատմամբ բռնությունը՝ մասնավորապես, կարող է ունենալ որեւէ արդարացում»,- գրել է վարչապետը։

Այսօր ավելի վաղ հայտնի դարձավ, որ աղջիկը սկսել է շնչել ինքնուրույն,  արհեստական շնչառության սարքը հանվել է, սակայն վիճակը շարունակում է մնալ ծանր։ Դեռ անգիտակից է։ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները շարունակում են պայքարել աղջկա կյանքի համար։

Հիշեցնենք, որ  մարտի 5-ին Գյունրու թողամասերից մեկում 28-ամյա երիտասարդի կողմից ծեծի էին ենթարկվել  43-ամյա կինն ու նրա դուստրը։ Ստացած մարմնական վնասվածքների պատճառով կինը մահացել էր։

  • Կիսվել: