ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել, կհանդիպի Միշելի և Ալիևի հետ

Վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել, կհանդիպի Միշելի և Ալիևի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել։

Նույն օրը վարչապետն առանձնազրույց կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։

Բրյուսելում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: