հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Վարչապետն առիթը բաց չի թողնում հաղորդակցվելու հասարակության հետ. Արայիկ Հարությունյան

Վարչապետն առիթը բաց չի թողնում հաղորդակցվելու հասարակության հետ. Արայիկ Հարությունյան

Վարչապետն առիթը բաց չի թողնում հաղորդակցվելու հասարակության հետ։ Ազգային ժողովում լրագրողներին վստահեցրեց Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու է ՀՀ կառավարությունը ձգտում ոչ ժողովրդավար լինել ու չշփվել լրագրողների հետ։


«Ապագայում էլ, ներկայում էլ, անցյալում էլ լրատվամիջոցները որևէ սահմանափակում չեն ունեցել թե շփվելու ղեկավարության հետ, թե գրություններով իրենց պատասխանները ստանալու», - ասաց նա՝ ընդգծելով, թե դրա լավագույն ապացույցն այն ինդեքսներն են, որոնք վերաբերում են մամուլի ազատությանը Հայաստանում:

Դիտարկմանը, թե թե ԱԺ-ում, թե այլ վայրերում լրագրողների տեղաշարժը սահմանափակվում է, Արայիկ Հարությունյանն ասաց. «Այդտեղ լրատվամիջոցները պետք է իրենց հարց տան, թե ինչու է այդ ռեգրեսը տեղի ունեցել, մի քիչ էլ այլ տեղերում փնտրեն պատասխանները: Բայց ցանկացած ժամանակ ցանկացած հարց կարող եք տալ, չեմ կարծում, որ ամեն օր շփումը արդյունավետ է նաեւ նախարարների համար»:

Նա խոստացավ եւս մեկ անգամ անդրադառնալ նախարարների, փոխնախարարների ասուլիսներին. «Կարծում եմ՝ ապագայում շատ առիթներ կունենաք»:

  • Կիսվել: