կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Վարչապետը ՍԴ նախագահի անմեղության կանխավարկածը չի խախտել. Ռուստամ Բադասյան

Վարչապետը ՍԴ նախագահի անմեղության կանխավարկածը չի խախտել. Ռուստամ Բադասյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անմեղության կանխավարկածը չի խախտել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Նախարարը նշեց, որ հետևել է Կապանում հնչած վարչապետի ելույթին։

«Ոչ, որովհետեւ ես հետեւել եմ վարչապետի ելույթին Կապանում տեղի ունեցած, եւ ինքը հղում է կատարել իր մեղադրանքին եւ որից հետո նոր մեղադրանքի բովանդակության  մասին խոսել, ինքը մեղադրանքին, պաշտոնական փաստաթղթերին հղում է կատարել»,- ասել է նա:

  • Կիսվել: