հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Վարչապետի որոշմամբ՝ Սերգեյ Մեղրյանը գլխավոր հարկադիր կատարող է նշանակվել

Վարչապետի որոշմամբ՝ Սերգեյ Մեղրյանը գլխավոր հարկադիր կատարող է նշանակվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սերգեյ Մեղրյանին գլխավոր հարկադիր կատարող նշանակելու մասին որոշում է ստորագրել.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով, «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով՝

Սերգեյ Մեղրյանին նշանակել գլխավոր հարկադիր կատարող»,-ասված է որոշման մեջ:

Մեկ այլ որոշմամբ՝ Փաշինյանը Դավիթ Բեգինյանին գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից ազատելու մասին որոշում է ստորագրել.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝

Դավիթ Բեգինյանին ազատել գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից»,-ասված է որոշման մեջ:

  • Կիսվել: