շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Վարչապետի նախկին խոսնակը երկար լռությունից հետո մեկնաբանել է Արցախի հարցով նրա այսօրվա ելույթը

Վարչապետի նախկին խոսնակը երկար լռությունից հետո մեկնաբանել է Արցախի հարցով նրա այսօրվա ելույթը

Ուշագրավ է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության նիստի ժամանակ Արցախի հարցով հնչեցրած ելույթին է անդրադարձել նրա նախկին խոսնակ Մանե Գևորգյանը։

Մեկնաբանելով ելույթը՝ Գևորգյանը գրել է. ՛՛Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի սկզբում ելույթ է ունեցել, որտեղ, ըստ իս, կան առանցքային եւ ուշագրավ մի քանի կետեր, որոնք կարեւոր են արցախյան հակամարտության կարգավորման ներկա շրջափուլում.

1. ՌԴ նախագահի հետ մոսկովյան հանդիպման ժամանակ ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կարեւորությունը՝ դրանից բխող քաղաքական հետեւանքներով եւ որ համանախագահության լուծարման մասին պնդումները հիմնավոր չեն։

2. Չի եղել եւ այս պահին չկա հակամարտության կարգավորման ոչ մի նախագիծ, սեւագիր, որը սեղանի վրա լինի կամ շրջանառության մեջ դրված լինի:

3. Կարճաժամկետ եւ երկարաժամկետ հատվածում ՀՀ մարտավարությունն է՝ ապահովել այնպիսի լուծում, որ արցախցին ապրի Արցախում, ապրի այնպես, որ իրեն զգա, իրեն համարի արցախցի եւ հայ: Լեռնային Ղարաբաղի խնդրի որեւէ հանգուցալուծում, որ այս պայմանները ոչ միայն չի ապահովելու, այլեւ չի երաշխավորելու, ընդունելի չէ եւ երբեք չի լինելու ընդունելի Հայաստանի համար՛՛։

  • Կիսվել: