ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Վարչապետի խոսնակը խոսել է ռուսական ռազմաբազայի մասին

Վարչապետի խոսնակը խոսել է ռուսական ռազմաբազայի մասին

«Ժամանակ թերթը գրում է. «ԱՄՆ կառավարությունը սատարում է Հայաստանի ժողովրդավարական եւ տնտեսական բարեփոխումներին, հակակոռուպցիոն օրակարգին եւ տարածաշրջանային անվտանգության ջանքերին. «Հպարտությամբ վերահաստատում ենք մեր հարաբերությունները Հայաստանի հետ՝ շարունակելով ռազմավարական խորհրդակցություններն այս առանցքային հարցերի շուրջ»,- երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի եւ տարածաշրջանային հակամարտությունների գրասենյակի տնօրեն Շերիլ Ֆերնանդեսը:

Հանդիպման ժամանակ ոչ մի հիշատակում չի եղել Ամուլսարի կամ ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները «փչացնող» տնտեսական բնույթի խնդիրների մասին:

Այս հայտարարությունը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն փնտրում է Հայաստանի հետ հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելու հնարավորություն, սա այդ հարաբերությունների որակական աճի արձանագրումն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: