ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վարչապետի խոսնակը բամբասանք է որակում Արսեն Թորոսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև վեճի մասին լուրերը. Թորոսյանը շարունակում է կատարել իր պարտականությունները

Վարչապետի խոսնակը բամբասանք է որակում Արսեն Թորոսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև վեճի մասին լուրերը. Թորոսյանը շարունակում է կատարել իր պարտականությունները

Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը InfoPort.am-ի հետ զրույցում հերքեց լուրերն այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի միջև այսօր տեղի է ունեցել հանդիպում, որը վերածվել է վեճի:
 
«Ես դա նույնիսկ հերքել չեմ ուզում, որովհետև դա նույնիսկ լուր անվանել չի կարելի, դա շարքային բամբասանք է, որի մեկնաբանությունը չի մտնում իմ պարտականությունների մեջ»,- նշեց Գևորգյանը, ապա հավելեց, որ Արսեն Թորոսյանը շարունակում է կատարել իր պարտականությունները, որպես առողջապահության նախարար:
 
Մեր դիտարկամնաը առ այն, որ նա արձակուրդ է գնացել, Գևորգյանը նկատեց, որ արձակուրդում գտնվելը չի նշանակում, որ նախարարը հրաժարական է ներկայացրել, կամ նրան ազատել են աշխատանքից:
 
«Արսեն Թորոսյանը շարունակում է կատարել իր պարտականությունները, որպես նախարար»,- կրկնեց խոսնակը:
 
Նշենք, որ երեկ Արսեն Թորոսյանը փակել է իր ֆեյսբուքյան օգտահաշիվը, ինչը մամուլում տարատեսակ ենթադրությունների տեղիք է տվել: Մասնավորապես սկսեցին շրջանառվել լուրեր նրա պաշտոնանկության, նրա նկատմամբ քրգործ հարուցելու մասին: Այսօր էլ հրապարակում եղավ, որ Թորոսյանին Նիկոլ Փաշինյանը կանչել է կառավարություն և դժգոհել նրա աշխատանքից, ինչից հետո վարչապետի և նախարարի միջև վեճ է բռնկվել և Փաշինյանը պահանջել է Թորոսյանի հրաժարականը: Համաձայն մեկ այլ հրապարակման Թորոսյանը կանչվել է Ազգային անվտանգության ծառայություն:
 
Այս լուրի իսկությունը InfoPort.am-ը դեռ չի կարողացել ճշտել, քանզի ԱԱԾ մամուլի կենտրոնի ղեկավարը չի պատասխանել գործակալության հեռախոսազանգերին:
 
Նշենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը հրամանագիր է ստորագրել Արսեն Թորոսյանին արձակուրդ ուղարկելու մասին:

  • Կիսվել: