ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
ՔՊ վարչության որոշմամբ Թաթուլ Ասիլյանը հեռացվել է կուսակցությունից

ՔՊ վարչության որոշմամբ Թաթուլ Ասիլյանը հեռացվել է կուսակցությունից

Նոյեմբերի 13-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Քննարկվել են Կուսակցության Վայոց ձորի Տարածքային կազմակերպությունների աշխատանքի, ինչպես նաև հաջորդ Քաղաքական ժողովի անցկացման հետ կապված հարցեր։

Քննարկվել են նաև կարգապահական բնույթի հարցեր։ Վարչության որոշմամբ Թաթուլ Ասիլյանը հեռացվել է Կուսակցությունից։

  • Կիսվել: