կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Վարչապետի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին

Վարչապետի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներն այսօր շարունակվում են ընդլայնված կազմով: Ելույթ է ունեցել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կարևոր համարել տրանսպորտի ոլորտի կարգավորման միասնական սկզբունքների մշակումը:

Նա ընդգծել է, որ քննարկվող փաստաթղթով Եվրասիական տրանսպորտային միջանցքների համակարգային զարգացում է նախատեսում և անդամ պետությունների օրենսդրությունների համապատասխանեցում:

Վարչապետը գոհունակությամբ ընդգծել է, որ համավարակի ընթացքում «կանաչ միջանցքներ» են բացվել առաջին անհրաժեշտության ապրանքների բեռնափոխադրումների համար: Նիկոլ Փաշինյանն ասել է, որ էներգետիկ հնարավորությունների արդյունավետ օգտագործումը կնպաստի ԵԱՏՄ անդամ պետությունների էներգետիկ անվտանգությանը:

Նա խոսել է գազի, նավթի, նավթամթերքի ընդհանուր շուկայի ձևավորման անհրաժեշտության մասին և հույս հայտնել, որ այդ ուղղությամբ կառուցողական աշխատանքները կշարունակվեն: Համաձայնեցվել է 5 սկզբունք, որոնց վրա ընդհանուր շուկան կարող է ստեղծվել:

Ելույթի ավարտին Հայաստանի վարչապետը նշել է, որ էկոլոգիայի և կլիմայի հարցերը բազմաբնույթ գործակցություն են ենթադրում: Այս ոլորտում գործակցությունն անհրաժեշտ է բացասական գործոնները նվազեցնելու նպատակով: 

  • Կիսվել: