երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Վարչապետի այցի կեցության ծախսերն ամբողջությամբ հոգում է գերմանական կողմը. Աղաջանյան

Վարչապետի այցի կեցության ծախսերն ամբողջությամբ հոգում է գերմանական կողմը. Աղաջանյան

Գերմանիայի Դաշնություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պատվիրակության անդամների այցի կեցության ծախսերն ամբողջությամբ հոգում է գերմանական կողմը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

Նա, մասնավորապես, արձագանքել է սոցիալական կայքի օգտատերերից մեկի գրառմանը, թե Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնություն այցելած պատվիրակության յուրաքանչյուր անդամի համար հյուրանոցային համարների ամրագրումն արժեցել է 400-500-ից մինչև 900 եվրո:

«Նշված գումարի չափը իրականության հետ որևէ աղերս չունի»,- ընդգծել է Աղաջանյանը:

  • Կիսվել: