Վարչապետի աշխատակազմի ղեկավարը շփոթվել է․ Քննարկվում է Ավինյանին ԶՊՄԿ տնօրենների խորհրդի անդամ, այլ ո՛չ տնօրեն նշանակելու հարցը
Նշենք, որ Ավինյանը նոր կառավարությունում տեղ չի գտել, քանի որ դեմ է եղել խորհրդարանական ընտրություններում իշխող կուսակցության համամասնական ցուցակում խոշոր գործարարներին ընդգրկելուն։ «Մենք պետք է հավատարիմ մնանք քաղաքականությունից բիզնեսը տարանջատելու մեր խոստումներին», - հայտարարել է Ավինյանը:
Հավելենք նաև, որ վերջերս Հայաստանի ամենախոշոր ձեռնարկության ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի բաժնետերերի կազմում տեղի են ունեցել փոփոխություններ։ Այսպես, բաժնետոմսերի 60% - ը անցել է ռուսական «Գեոպրոմայնինգ» ընկերության սեփականատերերին, որոնք, իրենց հերթին այդ բաժնետոմսերի 25% - ը (ընդհանուր բաժնետոմսերի 15% - ը) նվիրել են Հայաստանի կառավարությանը։ Այս փոփոխություններն ու որոշումները անակնկալ էին ինչպես հայ հանրության, այնպես էլ ԶՊՄԿ մյուս բաժնետերերի համար։
Նշենք, որ կոմբինատի բաժնետոմսերի 12.5-ական տոկոսը պատկանում է Մհեր Պոլոսկովին եւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի եղբորը ՝ Կարեն Հակոբյանին: Իսկ բաժնետոմսերի 15% - ը կոմբինատի աշխատակիցների սեփականությունն է։


