երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Վարչապետ Փաշինյանը ներկա է գտնվել ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովին

Վարչապետ Փաշինյանը ներկա է գտնվել ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա են գտնվել օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովի մեկնարկին: 

Վարչապետը հանդես է եկել ելույթով՝ կարևորելով դիվանագիտական ներկայացուցչությունների առանցքային դերն ու նշանակությունը։ Իր խոսքում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններին և մարտահրավերներին: 

Վարչապետի ելույթին հաջորդել են արտաքին քաղաքականության օրակարգային հարցերի շուրջ քննարկումներ՝ առկա հիմնախնդիրների և դրանց լուծման հնարավորությունների վերաբերյալ:

 

  • Կիսվել: