չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և կարևորել դրա հաղթահարման ուղղությամբ ՌԴ կողմից անհրաժեշտ քայլերի իրականացումը:

Այս համատեքստում, անդրադարձ է կատարվել ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ առաքելության գործունեությանը:

 Զրուցակիցները քննարկել են եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել նաև հայ-ռուսական համագործակցության օրակարգային այլ հարցերի շուրջ:

Մինչդեռ հեռախոսազրույցի մասին Կրեմլի հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ զրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։

Զրույցի բովանդակության մասին ավելի ընդհանրական տեղեկություն է հաղորդվում, նշվում է, որ կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը՝ շեշտը դնելով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների ամբողջ համալիրի հետևողական իրականացման կարևորության վրա։

Նշվում է նաև, որ անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգի մի շարք հրատապ հարցերի:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: