հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Վարչական ռեսուրսի նման ծափ մի տվեք, քաղաքական համախոհի նման ծափ տվեք. Փաշինյանը՝ քաղաքացիներին

Վարչական ռեսուրսի նման ծափ մի տվեք, քաղաքական համախոհի նման ծափ տվեք. Փաշինյանը՝ քաղաքացիներին

՛՛Քաղաքացիական պայմանագիր՛՛ կուսակցության երթին, որը սկիզբ է առել Էրեբունի թանգարանի մոտից, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձրախոսով կոչ արեց բարձր ծափահարել երեւանցիներին:

Նշենք, որ  երթն առաջնորդում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Երեւանի քաղաքապետի ՔՊ-ի թեկնածու, գործող փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

՛՛Ողջունում ենք կանգառներից, պատշգամբներից, ավտոբուսներից, մեքենաներից, բակերից, պատուհաններից մեզ հետեւող մեր սիրելի հայրենակիցներին՛՛,-ասաց Փաշինյանը:

Իսկ երբ երթի մասնակիցները առանց ոգեւորության ծափահարեցին, Փաշինյանն արձագանքեց. ՛՛Վարչական ռեսուրսի նման ծափ մի տվեք, քաղաքական համախոհի նման ծափ տվեք: Վարչական ռեսուրսը ծափ չի տալիս, քաղաքական համախոհներն են ծափ տալիս: Ծափերո՜վ…՛՛:

Այս անգամ ծափահարողներն ավելի ակտիվ էին:

Նշենք, որ ՔՊ-ի երթը կավարտվի քաղաքապետարանի մոտ, որտեղ տեղի կունենա ՔՊ-ի ամփոփիչ հանրահավաքը:

 

  • Կիսվել: