շաբաթ, հոկտեմբեր 17
17 / 10 / 2026
Վարչական դատարանը երկրորդ անգամ բավարարել է Ռոբերտ Քոչարյանի հայցը՝ ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի

Վարչական դատարանը երկրորդ անգամ բավարարել է Ռոբերտ Քոչարյանի հայցը՝ ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի

Վարչական դատարանը երկրորդ անգամ անվավեր է ճանաչել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հունիսի 8-ի որոշումը՝ «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի պատկերով 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով և «Հայաստանը կառուցելիս» գրառմամբ պաստառը քարոզչության հետ ասոցացվող ճանաչելու մասին:

Դատական նիստը նախագահել է դատավոր Դանիել Դանիելյանը։

Ի օգուտ Ռոբերտ Քոչարյանի՝ ԿԸՀ-ից կբռնագանձվի 4000 դրամ՝ որպես հայց ներկայացնելու համար սահմանված և նախապես վճարված պետական տուրքի հատուցում:

  • Կիսվել: