Վանեցյանը քաղաքական դաշտում դեռ երկար ճանապարհ ունի անցնելու. Ալեն Սիմոնյան
Այսօր քաղաքական հայտ ներկայացնող մարդկանց մեջ ես որևիցե լուրջ մրցակից չեմ տեսնում այսօրվա իշխանությանը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը:
«Այսօր քաղաքական հայտ ներկայացնող մարդկանց մեջ ես որևիցե լուրջ մրցակից չեմ տեսնում այսօրվա իշխանությանը: Դրանք հիմնականում տարբեր ձևով կաղապարված ու կապված են նախկին իշխանությունների հետ, ինչը շատ խոցելի ու լուրջ բան է»,- հարցին՝ մրցակից համարում են արդյո՞ք Վանեցյանին, ասաց Սիմոնյանը։
Մասնավորապես Արթուր Վանեցյանի մասով Սիմոնյանը նշեց.
«Եկեք սպասենք, որ Վանեցյանը հայտարարի ինքը քաղաքական գործիչ է, մտնում է քաղաքականություն, կուսակցություն է ստեղծում, ընդդիմություն է: Կարող է՝ մտնում է քաղաքական դաշտ ու ասում է, որ սատարում է Իմ քայլին ու Նիկոլ Փաշինյանին»:
ԱԺ փոխնախագհի խոսքով՝ Արթուր Վանեցյանը քաղաքական դաշտում դեռ երկար ճանապարհ ունի անցնելու: