ուրբաթ, ապրիլ 18
18 / 4 / 2025
Վահե Հովհաննիսյանն Իվա Պետրովայի հետ հանդիպմանն ընդգծել է ԱՄՀ աջակցությամբ իրականացվող պահուստային ծրագրի կարևորությունը

Վահե Հովհաննիսյանն Իվա Պետրովայի հետ հանդիպմանն ընդգծել է ԱՄՀ աջակցությամբ իրականացվող պահուստային ծրագրի կարևորությունը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Արժույթի միջազգային հիմնադրամի պահուստային ծրագրի 5-րդ վերանայման արդյունքների ամփոփման շրջանակներում ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը:
 
Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է Արժույթի միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող պահուստային ծրագրի ներքո սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման մանրամասներին:
 
Կողմերը քննարկել են նաև «Տնտեսական և ֆինանսական քաղաքականության» հուշագրի նախագծին առնչվող մի շարք կարևոր հարցեր, և նախարար Հովհաննիսյանը գործընկերներին է ներկայացրել նախագծի վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարության նկատառումներն ու առաջարկները:
 
Կողմերն ընդգծել են պահուստային ծրագրի կարևորությունը դրամավարկային և կառուցվածքային բարեփոխումների կյանքի կոչման գործում՝ արժևորելով երկկողմանի համագործակցության շարունակականությունը և ծրագրի հետագա արդյունավետ ընթացքի ապահովումը:

  • Կիսվել: