երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վահե Հակոբյանը ոչ պաշտոնական այցով Պորտուգալիայում է

Վահե Հակոբյանը ոչ պաշտոնական այցով Պորտուգալիայում է

Ոչ պաշտոնական այցով Պորտուգալիայում գտնվող «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը և «Վերածնվող Հայաստան» կուսակցության փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը հանդիպում ունեցան Գալուստ Գյուլբենկյան Հիմնադրամի հայկական համայնքների բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսյանի և Պորտուգալիա-Հայաստան Բարեկամության միության Նախագահ Վահե Մխիթարյանի հետ:

Հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում: Բարձրաձայնվեցին տարբեր օրակարգային հարցեր և խնդիրներ, քննարկվեցին լուծումների և հնարավոր համագործակցությունների եղանակներ:

  • Կիսվել: