ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Վահե Հակոբյանի ելույթի ժամանակ իրավիճակը ԱԺ-ում կրկին լարվեց․ «Սեւերի ու սպիտակների ձեր թիմակիցը չկիսե՞ց առաջին անգամ»

Վահե Հակոբյանի ելույթի ժամանակ իրավիճակը ԱԺ-ում կրկին լարվեց․ «Սեւերի ու սպիտակների ձեր թիմակիցը չկիսե՞ց առաջին անգամ»

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի ելույթի ժամանակ Ազգային ժողովում կրկին մթնոլորտը լարվեց։

Վահե Հակոբյանն իր ելույթում անդրադարձել  էր իշխանության՝ սեւերի եւ սպիտակների բաժանելուն. «Դուք եք այդ բաժանարար գծերը տարել, դուք եք բաժանել նախկինների ու ներկաների, ղաբաղցիների ու հայաստանցիների»։

Վահե Հակոբյանը հայտարարեց, որ իշխանությունը երկար «չի կարողանալու պոպուլիզմով ստեղծել ծրագիր և դա կերցնել ժողովրդին»։ Այս արտահայտությունից հետո դահլիճից մեկը բղավեց՝ «Քեզ ենք կերցնելու, արա»։ Ի պատասխան Հակոբյանը ասաց՝ «Արան դու ես, այ տղա»։ Իրավիճակը կտրուկ սրվեց, պատգամավորները դուրս եկան և հարձակվեցին իրար վրա, իսկ նիստը նախագահող Ալեն Սիմոնյանը ընդմիջում հայտարարեց, ուղիղ եթերը անջատվեց։

 

 

 

 

  • Կիսվել: