Վահան Հովհաննիսյանը դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակից
Այսօր ինքնաբացարկի վերաբերյալ դիմում եմ ներկայացրել ԿԸՀ խնդրելով ինձ հանել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի նախընտրական ցուցակից, այս մասին գրել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
«Այսուհետ շարունակելու եմ զբաղվել իրավապաշտպանական, փաստաբանական գործունեությամբ, որի կարիքը Հայաստանում շատ է լինելու։
Ամենակալ Տեր մեր Հիսուս Քրիստոսը թող պահապան լինի մեր ազգին»,-գրել է Վահան Հովհաննիսյանը։



