շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Պետր Պավելին Չեխիայի նախագահ ընտրվելու առթիվ

Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Պետր Պավելին Չեխիայի նախագահ ընտրվելու առթիվ

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Պետր Պավելին Չեխիայի նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով:

Ակնկալում ենք շարունակել կառուցողական և արդյունավետ երկխոսությունը երկկողմ գործընկերությունը խորացնելու ուղղությամբ»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Խաչատուրյանը:

Հունվարի 28-ին Չեխիայում տեղի է ունեցել նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որոնց արդյունքում նախագահ է ընտրվել պաշտոնաթող գեներալ Պետր Պավելը: Նրա հիմնական մրցակիցը Չեխիայի նախկին վարչապետ Անդրեյ Բաբիշն էր:

  • Կիսվել: