շաբաթ, օգոստոս 22
22 / 8 / 2026
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 73-րդ տարեդարձի առթիվ:

Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է.«Հայաստանը մեծապես կարևորում է Չինաստանի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված բարեկամական հարաբերությունների հետևողա­կան զարգացումը։

Վստահաբար կարող եմ ասել, որ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում երկու երկրների փոխգործակցության և քաղաքական երկխոսության շարունակական ընդլայնումը բխում է մեր ժողովուրդների կենսական շահերից:

Լիահույս եմ, որ հայ-չինական սերտ համագործակցությունը հետագայում ևս կամրապնդվի և կխորանա»։

  • Կիսվել: